<<Հրապարակ>> օրաթերթը գրում է.Մենք գրել էինք, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը ձեռնամուխ է եղել բժշկականի «ավգյան ախոռների» մաքրմանը։ Արդեն գրել ենք, որ փոխվել են երկու պրոռեկտորները։ Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։ Մեր տեղեկություններով, նրան արդեն փոխարինող կա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրեն է նշանակվել հանրապետության գլխավոր ուռոլոգ Արեն Բաբլումյանը։ Տեղեկացանք, որ նա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մտերիմներից է եւ այնքան էլ հայտնի չէ համակարգում։ Եթե նոր պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի կոլեկտիվի կողմից լավ է ընդունվել, ապա հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը