Այսօր ԱԺ-ում զոհված զինծառայողների կամ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների համար աշխատավարձից 1000 դրամ տրամադրելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ապրիլյան դեպքերից հետո զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով ԱԺ աշխատակազմի կողմից ստեղծված հիմնադրամին:Նա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց` տեղյա՞կ է արդյոք այս նախաձեռնության մասին և գիտի, թե այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել: «Ապրիլյան դեպքերից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց ու առ այսօր ողջ աշխատակազմի և պատգամավորների գերակշիռ մեծամասնությունից նվազագույնը մեկ տոկոս աշխատավարձի գումար է գանձվում, դուք գիտե՞ք՝ այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել, ես չգիտեմ»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Վ. Սարգսյանն ասաց, որ մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, համատեղությամբ նաև հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը պատասխանելով Ն. Զոհրաբյանին, նշեց. «Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և վիրավորված զինծառայողներին աջակցության հիմնադրամը, որի ստեղծումը նախաձեռնել է Հայաստանի Ազգային ժողովը, առաջիկա օրերին կներկայացնի հաշվետվություն հավաքված գումարների մասին»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը