«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը եւ հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով: Ողջունելով մամուլի ազատությունը և բազմաբովանդակ լրատվամիջոցների առկայությունը մեր երկրում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հայտնել, որ սուտ տեղեկություն տարածած իրենց լրատվամիջոց համարողների հրապարակումներով արդեն զբաղվում են մեր իրավաբանները: Ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տարածելու համար պետք է պատասխանատվություն կրեն բոլորը. Խոսքի ազատությունն առաջին հերթին պետք է պատասխանատվություն ենթադրի: Փողոցային մակարդակի բամբասանքներ տարածելը հարիր չէ լրատվամիջոցներին: «Երևան սիթին» եղել և մնում է իր հաճախորդներին հավատարիմ՝ մատուցելով բացառապես որակյալ և օրինակելի ծառայություն: Շնորհակալություն՝ մեր ցանցից օգտվելու համար»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը