Մեր տեղեկություններով, խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:
Նա 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել են Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը:
Նրա նկատմամբ նախաքննության եւ դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել է Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել է թե՛ Վերաքննիչ եւ թե՛ Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Մեր տեղեկություններով, Սարգիս Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը