Հայաստանի Հանրապետական կուսակցությունում բարձր են գնահատում մարտական հերթապահության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցելու համար հատուկ հիմնադրամի ստեղծման գաղափարը, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական 1000 դրամ կփոխանցի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք բարձր ենք գնահատում այդ նախաձե ռնությունը. այն միտված է համերաշխություն քարոզել մեր քաղաքացիների շրջանում, այն միտված է ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է՝ հավելելով, որ բոլոր առկա խնդիրները պետք չէ խառնել այս նախաձեռնության հետ: «Մենք բոլորս պետք է մասնակցենք մեր անվտանգության ամրապնդման գործին: Իսկ հնարավոր չարաշահումների խնդրին այսօր անդրադարձավ նաև պաշտպանության նախարարը և ասաց, որ հիմնադրամի միջոցները պետք է կառավարվեն հնարավորինս թափանցիկ: Այսօր նախարարը նաև հայտարարեց, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կառավարության երեք ներկայացուցիչներից երկուսի տեղերը պատրաստ են հատկացնել մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի հասարակության, ընդիմադիրների մոտ հարցեր չառաջանան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե հարկավոր է պայքարել ստվերի և կոռուպցիայի դեմ և դրա արդյունքում առաջ եկող լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել այդ հիմնադրամին՝ Շարմազանովն ասաց. «Ստվերի դեմ պետք է պայքարել, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց միևնույն ժականակ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի ազգային գործերին: Այս հիմնադրամի հավաքած գումարները ավելորդ չեն լինի, մենք Հայաստանի քաղաքացի ենք և յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումը ունենանք: Ես այստեղ հիշեցի Նապոլեոն Բոնոպարտի հայտնի խոսքերը. «Ով չի ցանկանում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու պահել և կերակրել օտարի բանակը»:
Շարմազանովը հավելեց նաև, որ այդ գաղափարը ոչ թե իշխանությունների, այլ ներքևից եկած գաղափար է: Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովուրդը իր վերջին լուման ներդրել է բանակի, զոհված և վիրավոր զինծառայողների աջակցությանը:
Հարցին, արդյո՞ք նման նախաձեռնությունը նշանակում է, որ իշխանությունները պատերազմի են պատրաստվում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի բաց սցենարի: Մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, սակայն, հաշվի առնելով Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունները, մենք երկար տարիներ պետք է մեր առջև ունենանք անվտանգության համակարգն ամրապնդելու անհրաժեշտությունը: Առանց ուժեղ և կայացած անվտանգության մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական զարգացումի ց, ոչ էլ սոցիալական խնդիրների լուծումից: Այսօր Հայաստանի և Արցախի համար օրակարգային է անվտանգության համակարգի ամրապնդումը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը