Որտեղ է այժմ Վահան Մարտիրոսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթկ գրում է. «Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր» Վահան Մարտիրոսյանը դեռ անցնող տարվա վերջերին շարունակում էր մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների «մատի փաթաթանը»։ Վերջին շրջանում, սակայն, նրա մասին մոռացել են։ Որտեղ են հիմա Վահան Մարտիրոսյանը, կինն ու փոքրիկ երեխան։ Նրանց կտեղափոխե՞ն այլ երկիր, թե՞ կապրեն Ադրբեջանում։ Հայաստանի առաջին օմբուդսմեն, այժմ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը պատմում է, որ նման դեպքերում սովորաբար այդ մարդկանց պահում են անազատության մեջ։ Տիկին Ալավերդյանը պատմում է, թե նախորդ դեպքերից մեկում ինչ ընթացք ստացավ ընտանիքի ճակատագիրը. «Ադրբեջանցիները 3 տարուց ավելի այդ ընտանիքը պահել են իրենց մոտ, օգտագործել են առնվազն քաղաքական պրոպագանդայի համար, հետագայում վերադարձրել են Հայաստան։ Այո, դեպքեր են եղել, երբ իրենց ուղարկել են 3-րդ երկիր, ի դեպ մենք էլ, երբ դիմել են մեզ սահմանն անցած մարդիկ, դիմել են խնդրանքով, որ երրորդ երկիր տեղափոխվեն։ Դա բավականին երկար է տեւում, ինչու, որովհետեւ դա Կարմիր խաչի գործունեությունը չէ, այլ ՄԱԿ-ի միջոցով է արվում։ Այսինքն՝ դիմումատուն դիմում է ՄԱԿ, ՄԱԿ-ն սկսում է դիմել տարբեր պետություններ, որ կարողանա ստանալ համաձայնություն որեւէ երկրի կողմից։ Հիմա դուք պատկերացնում եք Եվրոպայում ինչ է տեղի ունենում։ Այդ առումով անորոշ է այդ ժամկետը»։ Հնարավոր է, որ Վահան Մարտիրոսյանին էլ Հայաստան վերադարձնեն՝ ընտանիքի հետ։ «Այս դեպքում էլ պետք է զուգահեռներ անցկացնեմ։ Մյուս ընտանիքի հայրը, ինքն էլ էր ասում, որ փախուստի է դիմել, որովհետեւ իրեն հետապնդում են, որովհետեւ իրեն վտանգ է սպառնում, բայց արի ու տես, որ իրեն վերադարձրել են։ Հիմա թե ինչպես կլինի այստեղ… եղել են դեպքեր, երբ տեղափոխել են երրորդ երկիր, խոսքը գնում է անձանց մասին, ոչ թե ընտանիքների։ Ընտանիքներով տեղափոխվածների մասին ես չգիտեմ։ Եղել է, որ 3 տարի եւ ավել պահել են, բայց հետո իրենց տեղափոխել են, երրորդ երկիր, չգիտեմ, դա անուղղակի տեղեկություններ են»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am