ՀՀ Ազգային ժողովում որտեղ քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ սոցցանցերում իր անվան հետ կապված սրամտություններին:
Օրինակ` նա նշեց, որ հազար դրամանոցի վրա իր նկարն են տեղադրել, կամ կան մարդիկ, որոնք պոտենցիալ դասալիքներ են, բայց քննադատություն են հնչեցնում: Սարգսյանը մատնանշեց նաև մամուլի հրապարակումները, որոնք, ըստ նրա, ոչ միայն անտեղի են, այլև ամոթալի: Վիգեն Սարգսյանի խոսքով` այդ հրապարակումներից մեկը վերնագրված էր. «Մահ իմացեալ, մահ վճարյալ»: «Գիտեմ, որ քննարկումներն, այս թեմայի հետ կապված, տեղափոխվել են մի դաշտ, որը քննարկման հետ կապ չունեն, բայց հասկանում եմ, որ վստահության խնդիր է: Շնորհակալ եմ նաև այն կարծիքների համար, որ ասում էին` եկեք կամաց խոսենք, սահմանին կանգնած տղաները կարող են լսել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց Դիլիջանում գտնվող թանկարժեք ուսումնական կենտրոնը վաճառել ու գումարը ներդնել բանակի հիմնադրամում, արագաչափերից գանձվող գումարները ևս ուղղել այդ հիմնադրամ: Նախարարը պատասխանեց, որ բոլոր առաջարկներն էլ պատրաստ է քննարկել, սակայն մինչև կենտրոնը որոշվի վաճառել և մինչև վաճառվի, ժամանակ կանցնի, մինչդեռ օր առաջ պետք է սկսել հիմնադրամի գումարների հավաքագրումը: «Ենթադրված թալանվածը, անարդյունավետ ծախսերը միանշանակ պետք է վերադարձվեն բյուջե, այստեղ նոր բան հորինելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը