Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո որոշ դպրոցներ իրենց ծրագրերում սեփական նախաձեռնությամբ ցեղասպանության թեմայով դասեր են ներառել, ինչը դժգոհություն է առաջացրել այդ երկրում բնակվող թուրքերի շրջանում: Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` Գերմանիայում «Թուրք ծնողների միությունների» համանախագահ Ալի Սաքը հայտարարել է, որ թուրք ծնողներից բողոքներ են ստանում այդ թեմայով: Սաքը պնդել է, որ Բունդեսթագի` ցեղասպանության թեմայով դասերն ուսումնական ծրագրերում ներառելու հորդորին հետևած դպրոցներում թուրք և գերմանացի աշակերտների միջև կարող է լարվածություն առաջանալ: Թուրքական միությունների ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստվում են նամակներով դիմել բոլոր նահանգների կրթության նախարարություններին` ավելացնելով, որ իր տեղեկություններով երկրի բոլոր նահանգներում պատրաստվում են ցեղասպանության թեման մասսայական կերպով ներառել դպրոցական դասագրքերում:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը