ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն որոշմանը,ըստ որի բանակի համար 1000 դրամ պետք է գանձվի աշխատող քաղաքացիներից,հայտնեց. «Բանակի համար 1000 դրամ հավաքելու նախաձեռնության իրական նպատակը ոչ թե զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելն է, այլ ժողովրդի եւ ՀՀԿ-ի միջեւ այս տասը տարիների ընթացքում ստեղծված անջրպետը վերացնելը: ՀՀԿ-ն այս տասը տարիների ընթացքում ապացուցել է, որ իր խոստումները չի կատարել, ինչի արդյունքում ժողովրդի աչքին իր մակարդակն ընկել է: Որպեսզի ՀՀԿ-ժողովուրդ այդ անջրպետը մի կերպ հաղթահարվի՝ գցեցին այս լոզունգը՝ մեկ պետություն, մեկ ազգ, մեկ բանակ: Եվ դրա լավագույն միջոցը այդ է 1000 դրամներն են: Կարելի է ասել՝ 1000 դրամանոց լոզունգ է»:
«1000 դրամն այնքան էլ մեծ գումար չէ, բայց մարդիկ ընդվզում են, քանի որ վստահություն չունեն՝ ուր են գնալու այդ գումարները: Մարդիկ խոսում են մսխված տասը միլիարդ դոլարի մասին, որը բացահայտելու համար իշխանությունը ոչ մի քայլ չի արել, քանի որ եթե անեին, իրենց մարդկանց պիտի բռնեին: Ու՞մ վստահեն մարդիկ: Նրան, ով բանակի համար ձուն 37 դրամով գնելու փոխարեն գնում է 50 դրամո՞վ, թե՞ վստահեն պաշտպանության նախարարին, որը բանակում չի ծառայել»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը