ԱԺ նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են յուրաքանչյուր աշխատողից ամսեկան 1000 դրամ գանձելով:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ կան օրենքում վերանայման հարցեր, օրինակ այն, որ այն ընտանիքները որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, չպետք է վճարեն այդ գումարը: Ըստ նախարարի, դա շատ տրամաբանական առաջարկ է, որի առաջարկությամբ հենց ինքը հանդես կգա: «Այս օրինագիծը սուր հաճախ միմյանց վիրավորող արտահայտությունների տեղիք է տվել այս օրերին, սակայն այս օրենքի բովանդակությունը կարծես այն չէ, որ պիտակավորեն մեկը մյուսին:
Միաժամանակ՝ առաջարկելով այս օրենքի նախագիծը, չէի կարող ունենալ միավորներ կուտակելու ձգտում, չեմ փնտրել սրա մեջ քաղաքական դիվիդենտներ, այլ ցանկանում ենք ունենալ մի հարցի պատասխան՝ հնարավոր է արդյոք նոր քաղաքականություն ներկայացնել այս հարցնում: Ունենք հայրենիքի համար զոհվածներ, հաշմանդամներ, եթե փորձեինք բյուջեի հաշվին անդրադարձ կատարել բոլորին, ապա կկատարեինք պոպուլիստական քայլ՝ ընդառաջ ԱԺ ընտրություներին, բայց բյուջեի գումարները դրա հնարավորությունը չեն տալիս: Ուզում եմ ազնիվ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, թե պատգամավորներից յուրաքանչյուրը և համապատասխան մարմինները անուն առ անուն թվարկեն նրանց, ովքեր փորձել են պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա անհնար է ոչ միայն իրավական, այլ բարոյապես»- նշեց Վիգեն Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը