«Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում ստեղծվել է տիպիկ Հանրապետական իրավիճակ»: Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ասաց, թե քաղաքապետի ընտրություններից մեկ ամիս անց բարձրացվել է Շինարարներ թաղամասի տրանսպորտի գինը: «Ինչո՞ւ եմ ասում՝ տիպիկ Հանրապետական իրավիճակ, որովհետև մենք արդեն երկար ժամանակ ականատես ենք լինում, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները, շարունակելով իշխանության մնալ, մեծ գնաճեր են ապահովում, ինչպես եղավ Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի հետ։ Սույն հայտարարությամբ ես ողջունում եմ Շինարարներ թաղամասի տրանսպորտի թանկացման դեմ պայքարը։ Կարծում եմ, որ, եթե Կապանի քաղաքապետարանը կարողանա անցկացնել այս որոշումը, դրան կհետևեն քաղաքի այլ թաղամասերի տրանսպորտային սակագների թանկացումներ ևս, ուստի, կարծում եմ, որ քաղաքացիները պետք է հետևողականորեն շարունակեն իրենց պայքարը»,- ասաց նա:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը