ՀՀ Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական քառօրյա նստաշրջանի աշխատանքները: Չորսօրյա նիստերի օրակարգում մի շարք հարցերի թվում ներառված են ինչպես բյուջեի նախագիծը, այնպես էլ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» հարցերը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Գալուստ Սահակյանին առաջարկեց փոխել հարցերի քննարկման հաջորդականությունը՝ սկսելով բյուջեի նախագծից: «Ես առաջարկում եմ վերանայել հաջորդականությունը, որովհետև մեր համոզմամբ՝ այդ բոլոր հարցերը կարող են լուծվել պետական բյուջեի շրջանակում: Փոխհատուցման հարցը մեր պետության առաջնային պարտավորությունն է, եւ դա պետք է լուծվի գուցե ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է փոխհատուցման մասին օրենքի նախագծով»,- ասաց Զուրաբյանը: Ըստ նրա՝ փոխհատուցման հարցը կարելի է լուծել ոչ թե լրացուցիչ հարկատեսակ մտցնելով, այլ բյուջեի ծախսերի միջոցով: «Ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա: Դա շատ ցինիկ եւ վտանգավոր մոտեցում է»,- շարունակեց պատգամավորը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նկատեց. «Նիստերից առաջ խորհրդակցություններ են լինում, անհրաժեշտ է դրանց մասնակցել եւ այնտեղ ասել»:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը