Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվում Է աշխատավարձից, որն ստանում են երկրի բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնող անձինք: «Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ առիթով, բայց պատասխանը «ոչ» է:Կարծում եմ՝ օրենքով ինձ հարկ կլինի ընդունել 1 դոլար, ուստի ես տարեկան 1 դոլար կստանամ»- ասել Է Թրամփը: Չգիտեմ, թե որքան Է ստանում Միացյալ Նահանգների նախագահը,ասել է նա:Հեռուստաընկերության լրագրողուհին հայտնել Է, որ Սպիտակ տան տիրոջ աշխատավարձը կազմում Է տարեկան 400 հազար դոլար: «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել Է Թրամփը: Forbes հանդեսի վերջին գնահատումներով, որոնք ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին՝ հանրապետականի կարողությունը կազմում Է 3,7 միլիարդ դոլար: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը հրաժարվել Է աշխատավարձից:
