Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին ,որ գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարքական Փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
hayeli.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի Մամլո Դիվանի հետ,որտեղ էլ մեզ հետ զրույցում հաստատաեցին,որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստանում է և ժամանաել է երկու օրով:
Գործող կարգի համաձայն` Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը բնակվելու է Մայր Աթոռում` Հյուրատուն-Վանատանը, որը գտնվում է Մայր Աթոռի Տպարանի (սեւ) շենքի հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ափսոսական նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջ բերելով Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության բուռն դժգոհությունը: Բանը հասավ այնտեղ, որ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ իշխանությունների` Մայր Աթոռին իջեցված հրահանգով, վերջինս չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստերին, որոնք գումարվեցին Մայր Աթոռում (ի պաշտոնե նա համարվում է ԳՀԽ փոխնախագահներից մեկը), եւ չժամանեց Հայաստան այդ օրերին, եւ միայն այն բանից հետո, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստը անցկացվեց Նյու Յորքում շաբաթներ առաջ, վերջինս մասնակցեց արդեն ԱՄՆ մեկնելով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը