Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից, երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։20-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 5-րդ փողոցի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Խուդավերդյանը Դավիթ Բեկի և Սարի-Թաղի 27 փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 05 UL 384 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սարի-Թաղի 26 փողոցի բնակիչ, 82-ամյա Անդրանիկ Ղազարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Գ․ Շամշյանի տեղկություններով փաստի առթիվ Երևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը