Պուտինը՝ իր պաշտոնի դրական կողմերի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավի «Ավտոդիզել» գործարանի աշխատակազմի հետ զրույցի ժամանակ համեմատել է երկրի ղեկավարի և ձեռնարկության աշխատակցի աշխատանքը:Այս մասին գրում է «ТАСС»-ը: «Եթե լուրջ, ապա իմ աշխատանքի ամենադրական կողմը ոչ մի բանով չի տարբերվում ձեր աշխատանքի դրական կողմից: Երբ դուք տեսնում եք, որ այն բավարարվածություն է բերում և դուք հասնում եք ձեր առջև դրված առաջադրանքներին և նպատակներին, դուք անում եք կարևոր, պետքական, բարի գործ, այն օգուտ է տալիս և՛ ձեզ, և՛ նրան, ում համար աշխատում եք: Ահա սա է ամենամեծ բավարարվածությունը, ստացված արդյունքներից մշտապես ամենամեծ բավարարվածությունը»,- ընդգծել է Պուտինը: Ինչպես ասել է՝ կան նաև բացասական զգացողություններ: «Ձեր աշխատանքում էլ, երևի, նույնն է, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ ձեզ որևէ մեկը հուսախաբ է անում, կամ երբ բախվում եք այլ անկանխատեսելի հանգամանքների: Բայց հենց դրանում է կայանում իմ և ձեր աշխատանքի հիանալիությունը, որ մենք ի վիճակի ենք հաղթահարել այդ բարդությունները և հասնել ցանկալի արդյունքի», - ընդգծել է Պուտինը:
