Ռուսաստանը երբեք քննարկման առարկա չի դարձնի Ղրիմի տարածքային պատկանելիության հարցը
Ռուսաստանը երբեք քննարկման առարկա չի դարձնի Ղրիմի տարածքային պատկանելիության հարցը և պատրաստ է սպասել մինչև Եվրոպան և ԱՄՆ-ն իրենք կգիտակցեն դա: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ ոք Ռուսաստանում երբևէ Ղրիմի հարցով քննարկումների չի գնա», - ասել է նա: Պատասխանելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղրիմի խնդրի վերաբերյալ դիրքորոշման մասին հարցին, Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համբերատար կսպասի մինչև Արևմուտքն սկսի ընդունել Ղրիմի ներկայիս կարգավիճակը: «Մենք հասկանում ենք, որ մեր գործընկերներին Եվրոպայում, այստեղ՝ Միացյալ Նահանգներում ժամանակ է հարկավոր, որպեսզի ընդունեն դա: Մենք բավականաչափ համբերատար ենք, որպեսզի սպասենք մինչև այդ գիտակցությունը հասնի այստեղ, հասնի Վաշինգտոն, Միացյալ Նահանգներ, Եվրոպա»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը:
