Այսօր կայացավ «Միասնություն» նոր շարժման առաջին համաժողովին, որին քաղաքական հայտնի գործիչներ հրավիրված չէին: «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններին տարիներ շարունակ հաջողվել է համոզել ժողովրդին, որ ինքն իշխանություն չունի, մինչդեռ իրականությունն այլ է ու բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանությունը հենց ժողովրդինն է: Ուստի իրենք գալիս են հենց «ժողովրդին արթնացնելու»:
Այդ իսկ նպատակով «Միասնությունը» պատրաստվում է մասնակցել 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Սա ժողովրդի շարժումն է, եւ մենք վստահ ենք՝ ժողովուրդը մեզ շատ բարձր քվե է տալու»,- ասաց Վարդանյանը:Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանին պետք են նոր դեմքեր, նոր գաղափարներ ու նոր մոտեցումներ, մի խոսքով՝ այն ներուժը, որն ի վիճակի կլինի պայքարել ու երկրում ինչ-որ բան փոխել: «Այսօր մեզ պետք են երկիրը սիրող, խնդիրների մասին հոգացող երիտասարդներ, ովքեր իսկապես կկարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել և բնականոն սերնդափոխություն ապահովել: Սա հաղթանակած սերնդի շարժում է, որը պետք է կարողանա իր ուժերի ներածին չափով ու իր գործուն ու խոսուն քայլերով՝ երկրում առկա խնդիրների համար լուծում գտնել: Մենք չենք քննադատելու, չենք պախարակելու, բայց մեր գործուն քայլերով անելու ենք ամեն ինչ, որպեսզի բոլորն իրենց ապագան տեսնեն ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, որպեսզի բոլորն իրենց ապագան կառուցեն հայրենիքում, ոչ թե ինտեգրվեն օտարության մեջ ու մոռանան, որ իրենք հայ են»,- եզրափակեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը