Գալուստ Սահակյանի անկեղծությունը. «168 Ժամ»

Երեկ մեկնարկել է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը, իսկ դրանք, խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի բարձր ու անհասկանալի ղեկավարությամբ՝ դարձել են սեզոնի ամենադիտարժան տեսարանները: Ավանդույթի համաձայն՝ Գալուստ Սահակյանն օրը կամ շաբաթը մի քանի անգամ ինչ-որ մտքեր է հայտնում, լրագրողներն անպտուղ փորձեր են անում դրանք վերծանելու համար, սոցիալական ցանցերը պայթում են այդ մտքերի իմաստի որոնմանն ուղղված մրցույթներից: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե այս իրավիճակը պայմանավորված է Գալուստ Սահակյանի անձով կամ նրա լեզվամտածողության (ներեցեք արտահայտության համար) առանձնահատկություններով և ընդամենը Հայաստանի խորհրդարանի կյանքի կոլորիտային գույներից մեկն է: Իրականում, սակայն, Գալուստ Սահակյանը ոչ թե զուգադիպորեն կամ պատահաբար, այլ միանգամայն օրինաչափորեն ու տեղին է զբաղեցնում ԱԺ նախագահի պաշտոնը: Որովհետև նա՝ իր անհասկանալի ու անիմաստ հայտարարություններով, լավագույնս է արտահայտում խորհրդարանի գործունեությունը, որն այլ կերպ, քան դատարկություն, հնարավոր չէ որակել: Հայաստանի խորհրդարանում կատարվում է գրեթե ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք է կատարվի խորհրդարանում, Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում մարդիկ, ովքեր կարող էին լինել ամեն տեղ, բացի խորհրդարանից, Հայաստանի խորհրդարանում քաղաքական կուսակցությունները զբաղվում են ամեն ինչով, բացի քաղաքականությունից… Ու Գալուստ Սահակյանի երեկվա հերթական հայտարարությունը՝ չքաղաքականացնել խորհրդարանի ամբիոնը, որքան ծիծաղելի է՝ առաջին հայացքից, նույնքան տեղին է՝ ըստ էության: Ով՝ ով, բայց Գալուստ Սահակյանը լավ գիտի, որ Հայաստանի խորհրդարանի ձևավորման մեխանիզմները քաղաքականության հետ այնքան կապ ունեն, որքան իր հայտարարությունները՝ բանահյուսության, Գալուստ Սահակյանը լավ գիտի, որ խորհրդարանում մանդատները բաշխվել են ոչ թե՝ ընտրությունների արդյունքներով, այլ՝ իշխանության սահմանած քվոտայով, ու Գալուստ Սահակյանը հաստատ լավ գիտի, որ խորհրդարանը Հայաստանում այն տեղը չէ, որտեղ քաղաքականություն է մշակվում ու իրագործվում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am