Արժույթի միջազգային հիմնադրամը «փրկում է» Եգիպտոսը
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Եգիպտոսին հատկացված 12 միլիարդ դոլարի վարկային եռամյա ծրագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Նշված վարկերը կտրամադրվեն երկրի տնտեսության առողջացմանը եւ կկայունացնեն Եգիպտոսի մակրոտնտեսական վիճակը, կվերացնեն արտաքին դիսբալանսը եւ կբարձրացնեն երկրի մրցունակությունը, ինչպես նաեւ կնվազեցնեն երկրի բյուջետային դեֆիցիտը եւ պետական պարտքը:
