Քերին լուսանկար է հրապարակել Անտարկտիդայից
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ում լուսանկար է հրապարակել Անտակտիդայից՝ նշելով, որ կլիմայի գլոբալ փոփոխությունն իրականություն է։
«Անտարկտիդայում՝ աշխարհի մի քանի առաջատար հետազոտողների հետ։ Գիտությանը հասկանալի է. կլիմայի փոփոխությունը հանդիսանում է իրականություն։ Մենք անտեսում ենք դա` դիմելով ռիսկի»,-գրել է պետքարտուղարը հրապարակված լուսանկարի տակ, որում պատկերված է գիտնականների դուրս գալը բազայից։
