Միշելը գաղտնիք է բացել
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ամուսնու նախագահության օրոք արդեն երրորդ անգամ հայտնվել է հանրահայտ Vogue ամսագրի շապիկին: Նա պատմել է իր՝ ԱՄՆ առաջին տիկնոջ դերում փորձառության մասին: «Ես կարող էի 8 տարի անցկացնել`անելով ինչ ասես: Ես կարող էի զբաղվել ծաղիկ աճեցնելով, զարդարանքներով, զվարճանքներով: Որովհետև առաջին տիկինն իրավամբ ստանում է իր դերը: Այդ պաշտոնի համար չեն ընտրվում, այսինքն՝ չկա իրական իշխանություն: Եվ դա ազատության հրաշալի պարգև է»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինն ու նշել, որ հպարտանում է իր թողած ժառանգությամբ: Միշել Օբաման նաև պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել 8 տարի շարունակ լինել ոճի խորհրդանիշ: Նրա խոսքով՝ նա չի վախեցել նոր բան փորձել, նրա համար կարևորը հարմարավետությունն ու գեղեցկությունն է, այլ ոչ թե դիզայների անունը:
