«Գեներալնի սեկրետարը» կհրամայի, ՀՀԿ-ն կգնա առաջ. Աշոտ Ադամյանը «սովետի հոտից» տեղափոխվել է ԱՄՆ.1in.am

1in.am -ի զրուցակիցն է դերասան Աշոտ Ադամյանը, ով երեք ամիս առաջ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:  – Պարոն Ադամյան, տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ, երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ նպատակներ ունեք: – Այստեղ մի քանի բան եմ նախաձեռնել, որոնք ուզում եմ իրագործել, կմնամ այնքան, ինչքան գործը կպահանջի, որովհետև լուրջ գործեր են, որոնք ես երկար ժամանակ Հայաստանում չէի կարողանում ոչ մի կերպ առաջ տանել, իսկ այստեղ հնարավորությունը կա: Աշխատելուց ես առայժմ չեն հոգնել, հոգնել եմ չաշխատելուց: – Գիտեմ, որ հեռուստահաղորդում եք վարում այդտեղ: Նաև ֆիլմերո՞ւմ կնկարահանվեք, դերե՞ր են առաջարկել: – Ինձ դերեր առաջարկելու մասին չէ խոսքը, ես ինքս եմ ոմանց դերեր առաջարկում, խումբ ունեմ այստեղ, որտեղ թատերական աշխատանքներ ենք իրականացնում, հեռանկարում նաև կինոաշխատանքներ կան: Հույս ունեմ, որ այդ աշխատանքներն իրենց նպատակներին կհասնեն: Համենայնդեպս սկիզբը և ընթացքն արդեն կան: – Պարոն Ադամյան, փաստորեն ֆիլմի նկարահանման աշխատանքներ են իրականացվում, ինչի՞ մասին է լինելու՝ մեր կյանքի, Հայաստանի առօրյայի, արտագաղթի… – Երբեք չեմ սիրել նախապես խոսել այդ թեմայի շուրջ: Ամեն դեպքում մինչև այսօր բեմադրություն անելիս ինչին էլ մոտեցել, նկատի եմ ունեցել մեր կյանքը: Եթե նույնիսկ Շիլլեր կամ Սոֆոկլես բեմադրեի, էլի կլիներ մեր կյանքից:  – Ձեր ծրագրերը կյանքի չէիք կարողանո՞ւմ կոչել Հայաստանում: – Եթե ես ասեմ, որ կարողանում էի կյանքի կոչել, դուք ինձ կհավատա՞ք: Իհարկե չէի կարողանում: – Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, կառավարությունը փոխվեց: Դուք, հեռվից հետևելով, ի՞նչ տպավորություն եք ստացել, սրանք իմիտացիոն նախընտրական տարով պայմանավորվա՞ծ քայլեր են, թե՞, այնուամենայնիվ, իշխանությունը տեսնում է, որ այլևս ելք չկա և պետք է ինչ-որ քայլեր անի: – Ես կարծում եմ, որ իշխանությունը վաղուց է տեսել, որ ելք չկա, իրենք վաղուց իրենց գործն են անում, իրենց ճաշն են եփում, բայց ամենազարմանալին այն է, որ այդ ճաշը ուտեցնում են մեզ: Կապված փոփոխությունների հետ, վարչապետ են փոխում և այլն, անկեղծ ասեմ, ես բոլորին կմաղթեի հրաշալիորեն զարմացնել ինձ, որ իսկապես տեխնոկրատ կառավարություն է եկել, որ զարմանքից ապշեի և գետինը մտնեի իմ անհավատ լինելուց: Բայց քանի որ կողքից տեսնում եմ, որ ամենը ուղղված է նրան, որ նույն համակարգի միջից հանում են ընդամենը որևէ մեկին, «եվրառեմոնտային» սկզբունքի ինչ-որ բաներ են անում ժողովրդին խաբելու համար, որ սուս մնան, ինչպես ասում են՝ գնան սթրվեն իրենց տեղում: Եվ երբ մի հայացք ես նետում, տեսնում ես, որ այնպիսի բաներից են խոսում այդ մարդիկ, և ինչ-որ իրենք հիմա բացահայտման սկզբունքով են ասում, 15 տարի առաջ բացեիբաց և բարձրաձայն բոլորս մեռանք ասելով, ինչի՞ մասին է խոսքը, որ մենք ներե՞նք ավազակներին և, այսպես ասած՝ հրեշտակների տոտիկներով նոր կառավարությո՞ւն պետք է ունենանք: Այդ խաբկանքին, կարծում եմ, պետք չէ տրվել: Ընտրությունների միջոցով էլ մեզ մոտ ոչինչ չի կատարվում արդեն երկար ժամանակ: Սա նախապատրաստություն էր, և այս ամենն ընդամենը շատ վատ թատերական խաղ է հիշեցնում: Իսկ երկիրն օրեցօր ավելի ու ավելի է գլորվում ամենամեծ անդունդի ամենամեծ խորխորատը: – Այնուամենայնիվ, նախընտրական տարի է, և շատ քաղաքական ուժեր համախմբման կոչ են անում, որպեսզի գոնե մեկ դաշինքով գնան, որ ինչ-որ հաջողություններ ունենան: Դուք կարծում եք, որ ընդհանրապե՞ս Հայաստանում ընտրական գործընթացներով այլևս որևէ բան հնարավոր չէ փոխել: – Ես վաղուց եմ համոզվել դրանում: Գիտեք, Սահմանադրությունը կյանքի ընթացքում չի գործում, հենց գալիս ենք ընտրությունների շեմին, բոլորը սկսում են խոսել Սահմանադրությունից: Կեղծ ընտրությունների մեխանիզմը վաղուց հրաշալիորեն մշակված է, չտեսնված ձևով կիրառվում է: Այո, ես ոչ մի դեպքում չեմ հավատում, որ իբր կլինեն արդար ընտրություններ: – Այդ դեպքում Հայաստանում ինչպե՞ս է հնարավոր փոփոխությունների հասնել, ապստամբությա՞մբ, ընդվզումներո՞վ: – Մի ցավալի բան ասեմ. ինձ թվում է, որ արդեն քանի տարի է ներքին ռեսուրսները սպառված են: Եթե արտաքին իրավիճակային փոփոխություն չլինի, այդ ներքին գզվռտոցը մեզ հանգիստ չի տալու, համախմբման պատրանքը այդպես պատրանք էլ մնալու է, չեն համախմբվելու քաղաքական ուժերը: Ժողովուրդն այդպես մնալու է ծվարած, խեղճացած, խաբված վիճակում, չի համախմբվելու: Ցավալի բան եմ ասում՝ այդպիսի իրավիճակն արդեն վաղուց է, և կարծում եմ, որ փոփոխությունը կարող է լինել արտաքին փոփոխությունների հետևանքով, երբ փլուզվի այնտեղ ինչ-որ մի մեծ կառույց: Մեր մեջքի հետևում, մեր աչքի առաջ Սիրիայի խնդիրը երբ այնքան ուռչի-պայթի, որ տարածաշրջանային իրադարձություններ տեղի ունենան: Այդ դեպքում կարող է փոփոխություններ տեղի ունենալ, որովհետև տեսնում ենք, որ տարբեր տրամաչափի ավազակներ, միանալով այս իշխանությանը, այնուամենայնիվ, անում են այն, ինչ իրենց է ձեռք տալիս, որովհետև դա նաև իրենց վախն է, նաև այն գիտակցությունն է, որ իրենք վաղուց արդեն անցել են բոլոր հնարավոր սահմանները: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում, որ իրենք իրենց ձեռքով իրենց տան արդարադատության ձեռքը, որը չկա: – Այսինքն՝ ՀՀԿ-ն դեռ երկարաձգելու է իր իշխանությո՞ւնը, եթե արտաքին զարգացումներ տեղի չունենան, որոնք կազդեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: – ՀՀԿ կոչվածը վաղուց իրեն զգում է Կոմունիստական կուսակցության, այսպես ասած, հետնորդ, ջատագով: Նրանց միտքը վաղուց էր՝ «գեներալնի սեկրետար» ունենալը: Հիմա ուզում եք գնացեք գլուխներդ պատին խփեք սուտի նախագահներ, վարչապետներ ընտրեք: Դա ոչ մի նշանակություն չի ունենա, «տավարիշչ Բրեժնևը» կասի, կիրականացնեն: 6-րդ հոդվածն էլ կավելացնեն, որ միակ ամենաճշմարիտը ՀՀԿ-ն է, գործը կավարտվի, վերջացավ: «Գեներալնի սեկրետարը» կհրամայի, պարտիան կգնա առաջ: Կեցցե՛ պարտիան. սա ենք տեսնում, սովետի հոտը գալիս է վաղուց արդեն, սովետականության հոտն ընկել է ամբողջ երկրով մեկ: – Հայաստանը, դառնալով ԵՏՄ անդամ, փաստորեն իր գաղութային վիճակը, իր կախյալությունը Ռուսաստանից արդեն ի պաշտոնե ամրագրե՞ց: – Իհարկե: Դուք կարծում եք հե՞շտ է 4 տարի նախապատրաստվել ԵՄ մտնելու համար, գալ և հանկարծ երեք օրվա ընթացքում մտնել ինչ-որ հնարովի ԵՏՄ կամ մի մաքսային միություն, որը մինչ օրս սուտ գրականություն է, դա չի լինելու: Դա սուտ կազմակերպություն է, որն ունի միայն ու միայն աշխարհաքաղաքական նպատակներ և ուրիշ ոչինչ: Տնտեսության մասին մոռացեք, սպորտն ու արվեստն էլ մոռացեք, բոլոր մարդկային ստեղծագործությունները… – Հայաստանյան իրականությունից դուք խեղդվո՞ւմ էիք արդեն: – Խեղդել ասածը…վաղուց է խեղդել: Եվ հետո ո՞վ ասաց, որ ես անվերադարձ եմ մեկնել, թող այդպիսի բան չպատկերացնեն, ես գալու եմ: Հիմա գործի բերումով եմ այստեղ: Երբ որ կհամարեմ, որ ինձանից ինչ-որ բան է կախված, ես հետ եմ գալու, ես չեմ թողնելու իմ երկիրը: – Պարոն Ադամյան, մի ժամանակ ՀԱԿ-ի հետ ինչ-որ հույսեր էիք կապում, որ կարող է ինչ-որ փոփոխություններ իրականացնել, հատկապես 2008-ից հետո: Կարո՞ղ ենք ասել, որ այդ հույսն էլ մարել է արդեն: – Չէ՛: Պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքի վրա. Կոնգրեսը երկու փուլ ուներ՝ Կոնգրեսը՝ որպես հավաքական կառույց, Կոնգրեսը՝ որպես կուսակցություն: Երբ հավաքական կառույց էր, այո, ես այդ ժամանակ եղել եմ մեկը, ով եղել է միասնականության կողմ: Իսկ կուսակցություն ասվածը ես չեմ ընդունում, այնտեղ ով էլ լինի, նույնիսկ Հիսուս Քրիստոսը գար կուսակցություն հիմներ, ես իր կուսակցության անդամ չէի դառնա, որովհետև ես կարծում եմ, որ իմ մտածողությունն իմն է, և ես չեմ պատրաստվում իմ մտածողությունը տալ որևէ մեկին՝ որպես կառավարվող տարր: – Պարոն Ադամյան, ՀԱԿ-ը հենց դարձավ կուսակցություն, ըստ Ձեզ, Ձեզ համար արդեն կնքե՞ց իր մահկանացուն: – Իհարկե ոչ: Կուսակցությունը կառաջնորդվի իր սկզբունքներով, ինչպես բոլոր կուսակցությունները: Ուրիշ բան, որ ես չեմ ընդունում կուսակցականություն: Ես երբեք կուսակցական չեմ եղել և չեմ էլ պատրաստվում լինել: Իսկ իրենք կան, իրենք իրենց ծրագրերը կներկայացնեն: Ես միշտ հետևյալ արտահայտությունն եմ անում և հիմա նորից եմ ուզում ասել՝ բացի իշխանական ավազակային թևից, բոլորը եթե կանեն սթափ, միասնականության սկզբունքին միտված գործնական քայլեր, ոչ միայն բառեր կասեն, ես՝ որպես զինվոր, կանգնած եմ միշտ:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am