Պենտագոնի ղեկավարը կին՞
Washington Post-ը փոխանցում է,որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառել է սենատոր Քելլի Այոթին: Այոթը Թրամփի կաբինետի քիչ կանանցից մեկն է, և նշանակման դեպքում կդառնա Պենտագոնի առաջին կին ղեկավարը։ Աղբյուրը հավելել է, որ Այոթը հայտնի է իր կոմպետենտությամբ և արագ կստանա Սենատի հավանությունը։
