«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի տարածք էր մուտք գործել իր ծառայողական RANG ROVER մեքենայով: Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռնվում: ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն` ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, Վերահսկիչ պալատի նախագահը: Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն է որոշում՝ ում տալ նման արտոնություն, ում՝ ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, ում ենթակայության տակ գտնվող ծառայողներն էլ հսկում են ԱԺ մուտքերը: Նախարարները ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքից ոտքով են մտնում տարածք: ՊԵԿ նախագահի կարգավիճակը նախարարներից ցածր է, քանի որ այն կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար է: Իսկ թե ինչով էր Վարդան Հարությունյանը արժանացել Գալուստ Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել՝ բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարակային և մաքսային ծառայությունների ղեկավարից կամ չի ցանկանա նրան շնորհ անել: Հատկապես որ Վարդան Հարությունյանն առաջին անգամ մտնելով ԱԺ՝ հայտարարեց. «Խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»: Ի դեպ, ԱԺ-ում նույն արտոնությունն ուներ նաև ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը