«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս սկսում է կադրային փոփոխությունները: Արդեն հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը նշանակվելու է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին: Սա ոչ այնքան Վիգեն Սարգսյանի կադրային նշանակումն է, որքան Բաղրամյան 26-ինը՝ իշխանություններին ծառայած Ալթունյանին հո օդում չէի՞ն թողնի: Ինչ վերաբերում է Վ․ Ավետիսյանին, ապա նա համակարգի հնաբնակներից է, Սերժ Սարգսյանի համագյուղացին։ ՊՆ-ում վստահ են` նրան եւս անգործ չեն թողնի, խորհրդական կամ նման մի պաշտոն կտան: Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում կաշխատի նաեւ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը