«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն: Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն: Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, եւ այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»: Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր: Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ: Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը