ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները հենված են ընդհանուր շահերի վրա
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով նրան ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի վարչապետը ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները հենված են ընդհանուր շահերի ու արժեքների համար, ինչպես նաև փոխադարձ հարգանքի վրա. «Այսօր, ինչպես երբեք, կարևոր են Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը»։ Թրամփն իր հերթին շնորհավորանքի համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետին՝ ընդգծելով, որ Թուրքիային տալիս է հատուկ կարևորություն և Անկարայի հետ երկխոսությունը համարում է առաջնահերթ հարց։
