Այսօր նախատեված է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը: Օրակարգի միակ հարցը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավրները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են:
Նշենք, որ վերջինս հենց հանձնաժողովի նախագահն է: «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Լալայանը մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի հանձնաժողովից, նշեց. «Ինձ համար անընդունելի է մի քանի օր առաջ Սուքիաս Ավետիսյանի՝ հարցազրույցում ասված խոսքերը, թե նա չի խախտել ԱԺ կանոնակարգ օրենքը, ու պահանջել էր ապացուցել, բայց ակնհայտ տեսանյութով ամեն ինչ երևում է»:
Լիլիթ Լալայանի խոսքով երեկ տեղեկություններ են տարածվել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը խախտումով է նշանակվել էթիկայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: «Ինձ թվում է այդ «բացահայտումը» հենց մեր դիմումի առկայությամբ է պայմանավորված եղել»,- նշեց ՀԿ նախագահը: Ըստ Լիլիթ Լալայանի եթե էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամները լինեն օբյեկտիվ եւ հիմնվեն փաստերի վրա, ապա իրենց կողմից ուղարկված դիմումը պետք է ընդունեն վարույթ եւ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների նկատմամբ որոշում կայացնեն: Բայց քանի որ հանձնաժողովականները մեղմ ասած օբյեկտիվ չեն, սպասելիքները մեծ չեն:
Նշենք, որ 9-րդ նստաշրջանում ևս կար նմանատիպ հարց, և հանձնաժողովը քննարկել էր ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական 7 պատգմավորների հարցը ու որոշել, որ նրանք խախտում են կատարել: Իհարկե հանձնաժողովի որոշումը որեւէ կերպ չէր սթափեցրել ուրիշի կոճակը սեղմողներին, եւ այդ պրակտիկան խորհրդարանում շարունակվում է:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը