ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում:
Մանոյանը համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև Կոնգրեսի ընտրություններ: «Հայ Դատի հանձնախումբը պաշտպանել է 460 թեկնածուներից 130-ի թեկնածությունը` 30 նահանգից: Այդ 130-ից 90 տոկոսը ընտրվել կամ վերընտրվել է»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է համայնքի` նախագահի որևէ թեկնածուին չպաշտպանելու հարցին, Կիրո Մանոյանը նշեց. «Հիլարի Քլինթոնն իր կեցվածքը ցույց տվել էր` որպես պետքարտուղար, և հետաքրքրություն չէր արտահայտել հայկական հարցերի վերաբերյալ, ուրեմն նրա վերաբերմունքը պարզ էր: Ի՞նչ վերաբերում է Թրամփին չաջակցելուն. նրա քարոզարշավի տրամաբանություններից մեկն այն էր, որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, նա դրա դեմ էր պայքարում, դրա մեջ էր մեղադրում իր մրցակցին: Նրանք նման կառույցների հետ աշխատելու հետաքրքրություն չունեին, բացառությամբ մեկ-երկուսի, և դա ևս պատճառ էր, որ նման աջակցություն չլինի»:
Հարցին, թե ի՞նչ կլինի սրանից հետո, ի՞նչ քաղաքականություն կվարի Սպիտակ տունը, Մանոյանը պատասխանեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ով կլինի Թրամփի անմիջական շրջապատում, և ի՞նչ ուղղություններով կաշխատի նա: Ըստ նրա` եթե կա այն պատկերացումը, թե հայկական լոբբիստական կազմակերպություններն առաջնահերթ են համարում Ցեղասպանության ճանաչման հարցը, այդ կարծիքը ճիշտ չէ:
«Այդ կազմակերպությունների համար կարևորը, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սերտացումն է` տարբեր ուղղություններով` ռազմականից մինչև տնտեսական, և այդ ուղղությամբ են նրանք իրենց աշխատանքները տանում: Բնականաբար, կա նաև Արցախի հարցը: Ցեղասպանության խնդիրը ևս ինքնանպատակ չէ: Առանձին, վակուումի մեջ գործողություններ չեն: Դա հայկական լոբբիի ուժի ազդեցության խնդիրն է. եթե ցույց տա, որ ինքն ուժեղ է, կօգտվի Հայաստանը»,- ասաց Մանոյանը:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը