Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեված էր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու էր «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը: Օրակարգի միակ հարցը վերաբերում էր ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքագծին: Այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Սուքիաս Ավետիսյանն են: Նշենք, որ վերջինս հենց հանձնաժողովի նախագահն է: Նրա փոխարեն նիստը նախագահեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նիստը դռնփակ էր, ավարտից հետո Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումն ընդունվել է վարույթ: Հարցի զեկուցող է նշանակվել Թեւան Պողոսյանը: Մեկամսյա ժամկետում եզրակացությունը պարտարստ կլինի: Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում` ի պատասխան հարցի ` ի՞նչ պատիժ կսահմանեն, նշեց, որ առավելագույն պատիժը վեց օր խորհրդարանական աշխատանքից զրկելն է:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը