Ազգային ժողովում սկսվել է պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել է արտահերթ նիստը, որին որպես հիմնական զեկուցող մասնակցում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախագծի համաձայն, 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Եթե զոհվածը սպա է, ապա նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ կհատկացվի, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարն դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն: Նախատեսվում տարբեր փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի ժամանակ:
Ինչպես ասաց նախարարը՝ որոշ գործարարներ վիրավոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնում են, պարզապես չեն բարձրաձայնում:
Ըստ նրա՝ կոռուպցիոներների դեմ պետք է պայքարել, այլ ոչ թե նրանց սոցիալական արդարության կոչ անել: Ինչպես հավաստիացրեց՝ իրենք ընտրել են նվազագույն վճար սահմանելու սկզբունքը, և դա անկախ հանգամանքից, թե որքան տարբեր է տնտեսվարողների շրջանառությունը։
«Բայց դա չի նշանակում, որ պետք է սահմանափակվել հենց այդ գումարով: Այն մարդիկ, ովքեր կցանկանան ավել գումար վճարել, կարող են դա անել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ երեկ կառավարության նիստում ընդունված նախագիծը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը