Բելառուսն ու Թուրքիան կարող են հարաբերությունների նոր մակարդակի հասնել. Լուկաշենկո
Բելառուսն ու Թուրքիան կարող են հարաբերությունների նոր մակարդակի հասնել: Նման կարծիքի է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:Белта-ի հաղորդմամբ՝ նա հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Վստահ եմ, որ ձեր այցի արդյունքում մենք կարող ենք մեր հարաբերությունների զարգացման հարցում ևս մեկ աստիճան բարձրանալ: Մենք գրեթե չունենք քաղաքական տարաձայնություններ»,- նշել է Բելառուսի նախագահը:
