Ձերբակալվել է Cumhuriyet-ի խորհրդի նախագահը
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի խորհրդի ղեկավար Աքին Ալթային: Այս մասին գրում է AFP-ն՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էր պարբերականի 9 աշխատակից, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը: Աքին Ալթային ձերբակալության թույլտվության փաստաթղթում նշվում է, որ նրան կասկածում են «ահաբեկչական գործունեությանը» մասնակցելու մեջ:
