Չինաստանում բարձրաստիճան պաշտոնյային մահվան են դատապարտել
Չինաստանի Գուանդուն նահանգի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ Չժու Մինգոյին մեղավոր են ճանաչել կաշառակերության եւ անձնական ունեցվածքի օրինականության ապացույցների բացակայության համար: Նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել՝ 2 տարի տարկետման իրավունքով, հայտնում է Xinhua գործակալությունը: Հետաքննությունը պարզել է, որ 2002-2014 թվականներին ամբաստանյալը չարաշահել է իր ծառայողական դիրքը, օգնել այլ անձանց շինարարության իրավունք ստանալու եւ հողատարածքների սեփականաշնորհման, ինչպես նաեւ կարիերայում աճելու հարցում:
