«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար,քաղաքագետ Արա Պապյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«ԱՄՆ ընտրություններից հետո նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ղեկավարմամբ աշխարհը փոխվելու է: Դեպի լավը, թե վատը, պետք է սպասել: Բայց ես լիահույս եմ, որ Հայաստանի առումով դեպի լավը: Թամփը մի քիչ անկանխատեսելի է, դրա մեջ հնարավոր է նաեւ հետաքրքիր զարգացումներ մեզ համար»:
«Այս պահին հրատապ եւ կարեւոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչումը, այս պահին ավելի կարեւոր է ճանաչումից անցնել փոխհատուցումների:Չեմ կարծում, որ ԼՂՀ-ի հարցում հայ-ամերիկյան հարաբերությունները փոփոխության կենթարկվեն, քանի որ որոշակի կայուն գիծը պահպանվելու է: ԱՄՆ-ն եռանախագահներից մեկն է լինելու եւ փորձեր կանի նախաձեռնություններով հանդես գալ: Չնայած Թրամփն ինքն է խոստովանել, որ տեղյակ չէ Արցախի, Ղարաբաղյան հակամարտության հարցերից: Այս պահին ավելի կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը եւ կսովորեցնի ինչպես աշխատել»,-հավելեց բանախոսը:
Բակո Սահակյանի շնորհավորանքն էլ, ըստ Արա Պապյանի, որեւէ դեր չի խաղա, դա կդիտվի որպես մասնավոր շնորհավորանք, այլ ոչ թե պետական:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը