Ընտրությունների հետ կապված խմորումները թեժանում են, ՀՀԿ-ականները «տագնապի» մեջ են՝ տեղ ունենալո՞ւ են արդյոք ՀՀԿ ցուցակում։
Հատկապես ուշագրավ է կանանց պարագան՝ հաջորդ խորհրդարանում նրանց քանակն ավելանում է։ Տարիներ շարունակ ԱԺ մտնելու ծրագիր ունեցող Նաիրա Նահապետյանը՝ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ջերմ հարաբերություններ ունի ՀՀԿ բարձրաստիճան կանանց և հատկապես առաջին տիկնոջ հետ, գրել է «Հրապարակ»-ը:
Երեկ նա թերթին վստահեցրել է․ «Անգամ ժամանակ չունեմ այդ մասին մտածելու», և սկսեց թվարկել իր գերծանրաբեռնված գրաֆիկը, թե ինչպես է ընդունում-ճամփում ռուսական պատվիրակություններին։
Բայց Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա ԱԺ-ում։ «Ճիշտն ասած՝ ես ինձ դեռ որևէ տեղ չեմ տեսնում, ես ուզում եմ միայն, որ ամեն ինչ անեմ, որ մեր երկրի, մեր քաղաքացու կողքին լինեմ, որտեղ էլ որ լինեմ... ամեն մարդ պետք է իր տեղում ճիշտ լինի, ամեն ինչ անի, որ կարողանա կողքինին օգնել։ Այսօր մեր երկրի ամենամեծ գրավականը՝ մեր ղեկավարի, մեր ավագանիների և բոլոր բոլորի, այն է, որ կարողանան օգուտ տալ մեր երկրին, մեր ժողովրդին, թե հիմա որտեղ կլինի՝ պառլամենտում, քաղաքի ավագանիում, թե մեկ ուրիշ տեղ, դա կարևոր չէ»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը