«Ժողովուրդ». «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և վերջին շրջանում մահացած 15 ծննդկաններից երկուսի հարազատների միջև տեղի ունեցած հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով՝ ներկաներից մեկը նախարարին հարցրել է` ինչ քայլեր են ձեռնարկվում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավ-Մեդ» բժշկական կենտրոնում խախտումները հայտնաբերելու ուղղությամբ: Հարցին շտապել է պատասխանել հանդիպմանը ներկա փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով այդ ընթացքում նախարարի խոսափողի դերն է ստանձնել: Ըստ փոխնախարարի` հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերացվել են: Ի պատասխան հարցի` ինչ խախտումների մասին է խոսքը, փոխնախարարն առաջարկել է երկուշաբթի օրը այցելել ԲԿ և տեղեկանալ տեղում: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲԿ-ում խախտումներն ավելի քան լուրջ են եղել: Մասնավորապես, այստեղ վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չի ունեցել: Օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չեն եղել և այլն »։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը