Մոսկվայից Երևան 8 թռիչք է հետաձգվել
Մոսկվայի ժամանակով ժ. 13.30-ի դրությամբ նոյեմբերի 10-ին Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ 8 չվերթ է հետաձգվել առատ տեղումների պատճառով, հայտնում է rusarminfo-ն։ Մասնավորապես՝ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդավանակայաններից այսօր առավոտից տասնյակ չվերթեր են հետաձգվել։
