ՀՀ Կառավարության այսօրվա նիստ ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով ստեղծվում է զինծառայողների և նրանց ընտանիքների ապահովության համար հիմնադրամ: Հիմնադրամը գոյատևելու է հետևյալ աղբյուներից. «Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից 1000 դրամ վճարվող հանրային վճարներից: Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրատվություններից»:
Կառավարության նիստից հետո, այս հարցին անդրադարձավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Ապրիլյան դեպքերից հետո կային որոշակի ոչ համակարգված աշխատանքներ, մասնավորապես, զոհվածների կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների երաշխիքների տրամադրման հետ կապված: Այս համակարգի ներքո բոլոր խնդիրներին, որոնց ժամանակին առնչվեցինք եւ քննարկեցինք, համակարգային լուծում է տրվում եւ հասարակության կողմից ընդունելի լուծում կլինի»:
Նշենք, որ օրինագծերով նախատեսվում է ներդնել զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի պետական և սոցիալական աջակցության տարրերը: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով կստեղծվի հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որտեղ միջոցները կկուտակվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, պետական կառավարման կամ ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, նաև հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը