Hayeli.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկույց ներկայացրեց, որի հիման վրա որոշվեց ստեղծել հիմնադրամ, որը կզբաղվի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակով:
Հիմնադրամի միջոցները, ի թիվս այլ հնարավորությունների, կգոյանան` յուրաքանչյուր աշխատողի ամսական աշխատավարձից 1000 դրամ պահելով: Կառավարության նիստից հետո լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք այդ որոշումը լրացուցիչ սոցիալական բեռ չէ քաղաքացու համար: «Ես կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այդ բեռը չի ընկնի: Իսկ արդեն մնացած քաղաքացիների աշխատավարձերից նախատեսված է` 1000 դրամի չափով»,- ի պատասխան նշեց նախարարը: Ասատրյանն այդպես էլ չհստակեցրեց` վճարումը կարո՞ղ է բեռ լինել քաղաքացու համար, թե՞ ոչ:
Հարցին, թե ինչո՞ւ 55 հազար դրամ և 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն գումարն է պահվելու, Ասատրյանը պատասխանեց, թե հաշվարկները կատարվել են ֆիքսված գումարի շրջանակում:
Հարցին, թե ինչո՞ւ չորոշվեց պաշտոնյաների աշխատավարձերից ավելի շատ պահումներ կատարել, նախարարն արձագանքեց, թե դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկվել:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը