Պայթյուն Թուրքիայում. վիրավոր է շրջանի վարչակազմի ղեկավարը
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի Դերիք քաղաքի վարչակազմի շենքի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական Haber 7 թերթը։ Պայթյունի հետևանքով կան վիրավորներ, որոնց թվում՝ շրջանի վարչակազմի ղեկավարը։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ և ոստիկանական ուժեր։
