«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բացի իշխող Հանրապետականից, մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը չի բացառում:«5 ամսից Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Սա բացառիկ հնավարություն է՝ օրինական ճանապարհով հասնել երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի փոփոխության, որի բաղադրիչիներից է նաև նոր որակի իշխանության ձևավորումը։ Երկրում այսօր իրական և խորքային փոփոխությունների հրամայականը միանշանակ է։ Սրա մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում, սրա մասին խոսում են ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև հասարակության լայն շրջանակները»,-ասաց նա:
Ըստ Վարդան Օսկանյանի՝ տնտեսական բարեփոխումների հետ կապված նոր վարչապետը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց դա շատ քիչ է. «Օրինակ, ես լուրջ հակասություն եմ տեսնում առաջադրվող քայլերի եւ վերջերս ընդունված նոր Հարկային օրենսդրության միջեւ: Տնտեսության մեջ խիստ քայլերը արդյունքներ չեն կարող տալ»:
Ինչպես ասաց՝ ոչ խորքային քայլեր անելով՝ չեն կարող նաեւ համարձակ տնտեսական ծրագիր իրականացնել: Նրա խոսքով՝ երկրին այսօր կանգնած է լուրջ խնդիրների և մարտահրավերների առջև, և եթե ճիշտ բարեփոխումներ կարողանան անել՝ մեծ քանակի ներդրումներ կունենան, եթե հաջորդ ընտրությունները ազատ եւ արդար անցկացնեն ԱՄՆ-ի կողմից մեզ խոստացված Հազարամյակի մարտահրավերների գումարները դեռեւս տրամադրելի են, որոնք հասնում են շուրջ 300 մլն դոլարի: «Վերջապես այսօր առկա է Քըրք Քըրքորյանի՝ մինչեւ 2 մլն դոլարի հիմնադրամը, իր կտակը: Եթե մենք կարողացանք ճիշտ քայլեր անել, ճիշտ ծրագրեր ներկայացնել, ճիշտ աշխատել, համախմբած աշխատել ճիշտ մարդկանցով, հնարավոր է նաեւ այդ գումարներից օգտվել»,- փաստեց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը