Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ լուրջ մտահոգվելու կարիք չկա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը մտահոգություն չունի՞, որ Թրամփի ընտրվելով՝ մեր տարածաշրջանն ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում չի լինի այնպես, ինչպես հիմա է: «Աշխարհի տարբեր ծայրերում իրարից այնքան տարբեր գնահատականներ կան, այդ թվում՝ նաև Հայաստանում: Համենայնդեպս, մենք գործ ունենք կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր նախապես ունեցած մոտեցումներով ու ծրագրերով»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա պետք է սպասել և տեսնել, թե այդ կայուն համակարգով հանդերձ ինչ քաղաքականություն կորդեգրի Սպիտակ տունը. «Ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, սակայն աշխատելու տեղ միշտ էլ կա»:
Հարցին, թե տարիներ առաջ լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող հարցին ի պատասխան Թրամփն ասել էր, որ ինքը տեղյակ չէ այդ խնդրի մասին, արդյոք սա մտահոգի¬՞չ չէ հայկական կողմի համար, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԱՄՆ կայուն համակարգ ունեցող երկիր է իր ինստիտուցիոնալ հիշողությամբ, փորձագետներով, կառույցներով։
«Այնպես որ դա խնդիր է, պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձությունների մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում, այլ բան է՝ ընտրվելուց հետո: Դրա համար համապատասխան կառույցներ կան»,-նշեց նա:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը