ՀՀ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին: «Առանձնատունն ընդգրկվել է Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց Կարապետյանը, հանձնարարելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել: «Շինությունն իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի տեղ, և կարծում եմ՝ այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- հավելեց վարչապետը:
Հիշեցնենք, որ մտավորականները վարչապետին ուղղված նամակով իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ:
Փայլակ Ֆահրադյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը