Ամերիկայի համար սկսվում է նոր փուլ. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կայքում հրապարակվել է կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակել էր հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա մասնավորապես հայտարարել է. «Նոյեմբերի 9-ից Ամերիկայի համար սկսվում է նոր փուլ։ Բարաք Օբաման, որը մի կողմ էր դրել իր բոլոր գործերը՝ աջակցելու Հիլարի Քլինթոնին, պարտություն կրեց։ Թրամփն արդեն խոստացել է խաղաղարար արտաքին քաղաքականություն և հիշեցրել երկիրը միավորելու անհրաժեշտության մասին։Ինչո՞ւ ես նրան սկսեցի աջակցել։ Ես հասկացա, որ մարդ պետք է հասնի որոշակի տարիքի, իմաստությունը միշտ ուշ է գալիս։ Երիտասարդությունը էներգիա է, իսկ ինչ-որ բան պահպանելու ու կառուցելու համար իմաստություն է անհրաժեշտ»: Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե Թրամփին շնորհավորական ուղերձ է հղելու։ «Մենք նրան հեռագիր կուղարկենք. «Թանկագին Դոնալդ, շնորհավորում ենք ձեզ արժանի հաղթանակի կապակցությամբ։ Տատիկ Քլինթոնը թող հանգստանա»,- հայտարարել էր Ժիրինովսկին։
