Աշխարհը նախապատրաստվում է ապագա նախագահ Թրամփի անկանխատեսելի գործելաոճին/տեսանյութ/

Երեկ անցկացված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները համարվում են Երկրորդ աշխարհամարտից հետո ամենից շատ դիտվածը: Ակնկալվում է, որ այս ընտրությունների արդյունքները լիարժեքորեն կվերափոխեն ԱՄՆ-ի օրենքները և աշխարհում ԱՄՆ-ի քաղաքական դիրքը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Չորեքշաբթի առավոտյան աշխարհի բնակչությունը արթնացավ մի նոր իրականության մեջ: Իրականություն, որում Միացյալ Նահանգների քաղաքացիները երկրի նախագահի պաշտոնի համար ընտրել են Դոնալդ Թրամփին: Աշխարհի առաջնորդների ու միջազգային շուկայի համար սա անծանոթ մի իրավիճակ է: Հաշվի առնելով ընտրարշավի ժամանակ Թրամփի արած այն արտահայտությունը, թե ինքը կոչնչացնի առևտրի միջազգային պայմանագրերն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երաշխիքներ չի տրամադրի, քանի դեռ նրանք իրենց հասանելիք գումարը չեն վճարել՝ վաղ առավոտյան դոլարը դրամական շուկայում ընկղմվեց մի նոր գործընթացի մեջ: «Ֆայնենշըլ Թայմս» միջազգային օրաթերթից Մարթին Ուոլֆը ասում է. «Աշխարհն այժմ մի թեկնածուի է տեսնում, ով ԱՄՆ-ի համար միանգամայն այլ դեր է պատկերացնում միջազգային ասպարեզում, ով մերժում է դաշինքի հասկացությունը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև դաշինքի գաղափարը: Ով մերժում է Ամերիկայի ստեղծած ազատամիտ առևտրի համակարգը, ինչը թվում է ավելի մեծ համակրանքի էր արժանանում ԱՄՆ-ի պատմական հակառակորդ երկրների կողմից, ինչպես օրինակ Ռուսաստանի քան Եվրոպայի կողմից»: Չինաստանը նույնպես անհանգստանալու տեղ ունի, քանի որ ընտրարշավի ընթացքում Թրամփը նշանակետի տակ էր առել Պեկինի առևտրի գործունեությունը, սպառնալով ճնշել Չինաստանից ներմուծումների 45 տոկոս սակագինը: «Դը Քոնֆերենս Բորդ» բիզնեսի և հետազոտությունների կազմակերպությունից Իթըն Քրեյմեր-Ֆլադը ասում է,- «Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմաթիվ անսովոր մտքեր է արտահայտել, որոնց իրագործումը, տարածաշրջանի բիզնեսի և տնտեսության համար բավականին բացասական հետևանքների պատճառ կարող է դառնալ»: Աֆրիկայի վերլուծաբանների կարծիքով Թրամփի ընտրվելուց հետո ակնկալիքներն ավելի իրատեսական են:Նաիրոբիի համալսարանից Ադամս Օլոն ասում է,- «Իմ կարծիքով Աֆրիկան պետք է նախապատրաստվի հնարավոր ամենավատ հանգուցալուծմանը, ինչը կնշանակի, որ Դոնալդ Թրամփը առաջին հերթին կկենտրոնանա ԱՄՆ-ի ազգային շահերի, այլ ոչ թե համաշխարհային խնդիրների վրա: Եվ եթե մի ժամանակ է գալու, երբ Աֆրիկան պետք է մտածի իր խնդիրները ինքնուրույն լուծելու ճանապարհներ գտնելու մասին, ապա այդ ժամանակը հիմա է»: Աշխարհի առաջնորդները ուշադրությամբ են հետևել նախագահական ընտրապայքարին և հարցն այժմ նրանում է, թե ինչ դեր է ստանձնելու ԱՄՆ-ը աշխարհի բեմահարթակում: Լեգաթումի համալսարանից Շանքեր Սինգհամն ասում է,- «Վերջին տարիներին նկատելի էր, թե ինչպես էր ԱՄՆ-ը անջատվում աշխարհից, և այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում, մասնակիորեն դրա հետևանքն է: Հարցն այժմ նրանում է, թե արդյոք ԱՄՆ-ը ավելի կանջատվի, թե, ընդհակառակը, կմիանա աշխարհին»: Թրամփն ասում է, որ իր վարչակազմը աշխարհի հետ արդարացիորեն կվարվի և ոչ թե թշնամանք կփնտրի, այլ՝ ընդհանուր շահեր: Նոր օրվա բերած անորոշության հետ մեկտեղ գալիս է նաև այն հույսը, որ աշխարհում հաստատված կարգերից հեռացումը կարող է նոր հնարավորությունների և միգուցե որոշ դրական անակնկալների պատճառ դառնալ:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am