«Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բացի իշխող Հանրապետականից, մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը չի բացառում:
«Այս պահին անուն չեմ տա, բայց կասեմ հետևյալը. մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ խոսելու:Եթե մենք ընտրություններին գնանք առանձին, ապա ցուցակը գլխավորելու եմ ես: Եթե գնանք դաշինքով, ես անձամբ եւ կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ շարժվել ըստ իրավիճակի:Դաշինքով ընտրությունների գնալը ցանկալի կլինի»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը պատրաստ է համագործակցելու նաեւ նախկին թիմի հետ, եթե անգամ ԲՀԿ-ն կրկին ղեկավարի կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք ճանապարհ ենք անցել, համոզված եմ՝ թե՛ ես, թե՛ մեր գործընկերները չենք փոշմանել: Մենք խնդիր էինք դրել խաղաղ ճանապարհով, օրինակական միջոցներով երկրում իրավիճակ փոխել: Հիմա լսում եմ բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:Վերադարձից հետո էլ Գագիկ Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ»,- հայտարարեց Օսկանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը