Եթե այսօր երեկոյան կայանա Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը, ապա հենց այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կդառնա այդ կուսակցության անդամ: Այս մասին գրել է «Փաստ» օրաթերթը:
«Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան կվերադառնա արտերկրից, և եթե վայրէջքն ուշ ժամի լինի, ապա կհետաձգվի կուսակցության նիստը: Ինչևէ: Կուսակցության առաջիկա նիստում, ըստ մեր աղբյուրի տվյալների, վարչապետը կդառնա ՀՀԿ անդամ: Իսկ հետագայում` ՀՀԿ փոխնախագահ: Սա մի բան է նշանակում` Կարեն Կարապետյանը ամենևին էլ վեց ամսով չի «ժամանել» Հայաստան. նա եկել է, որ մնա», - գրել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը