Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելով Հայաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում էական փոփոխություններ չեն սպասվում:
Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա դիտարկմամբ` Միացյալ Նահանգների զարգացումը պայմանավորված չէ նախագահի ընտրությամբ: «Կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը կշարունակվի էլ ավելի լավ հունով, որը կապ չունի նախագահի ընտրության հետ՝ փոփոխություններն անձերով պայմանավորված չեն, այլ՝ ԱՄՆ շահերով:Ակնհայտ է, որ ԱՄՆ շահերը, թե արտաքին քաղաքականության, թե ներքին մարտահրավերների առումով փոփոխության գրեթե չեն ենթարկվում: Շատ պարզ է, որ այդ ինստիտուտները, որոնք զբաղվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության զարգացմամբ եւ ներքին քաղաքականության մարտահրավերներով, կուսակցականացված ինստիտուտներ չեն»,-ասաց նա:
Ինչպես փաստեց՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ քաղաքացիների համար կայուն և կանխատեսելի քաղաքական դաշտն այլևս ցանկալի չէ և, որ ԱՄՆ-ում հաղթեց դեմոկրատիան:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը